ԱՅՐՎԵԼ ԷԻՆ ԳՐՔԵՐ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը հրդեհ էր բռնկվել Երեւանի Էստոնական փողոցի թիվ 5 շենքի 2-րդ մուտքում:
Նկուղում այրվել են տնտեսական իրեր եւ գրքեր:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ
Դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի 36-ամյա բնակչուհի Մարինե Քոչինյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է:
ՀԱՑԱՏՈՒՆՆ ԱՅՐՎԵՑ
Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի Ավագյան փողոցի թիվ 11 տան բակում: Ամբողջությամբ այրվել էր Կ. Սահակյանին պատկանող հացատունը՝ 30 քմ մակերեսով: