Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՔՆՆԻՉԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Փետրվար 03,2010 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, փետրվարի 1-ին Արարատի մարզի Կանաչուտ գյուղի ձորն է ընկել «Ջիպ-ԲՄՎ» մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում են գտնվել 26-ամյա Արթուր Գագիկի Մելիքյանը եւ 27-ամյա Տիգրան Ռոբերտի Սինոյանը: Մեքենան պատկանում էր Ա. Մելիքյանին, որն էլ վարել է այն: Նրանք մարմնական վնասվածքներով երեկվա դրությամբ գտնվում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեր աղբյուրի, Տիգրանը կապի եւ տրանսպորտի փոխնախարար, Զեյթունի նախկին թաղապետ Ռ. Սինոյանի որդին է: Նա  ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել