Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԴՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ

Փետրվար 03,2010 00:00

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ավելի վաղ հրապարակած դիրքորոշումը՝ առ այն, որ «կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղով։ Մենք հավատացած ենք, որ սա հնարավորություն կտա երկու պետությունների միջեւ իրապես պատմական տարբերություններն այնպես հաղթահարել, որպեսզի երկու կողմն էլ կարողանան օգուտներ քաղել»,- ասել է Գորդոնը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:
Պետքարտուղարի տեղակալը նաեւ կարծիք է հայտնել, թե այդ գործընթացը պետք է առաջ շարժվի անկախ այլ հարցերից, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից: Անդրադառնալով «Ալ Արաբիա» հեռուստաընկերության լրագրողի՝ Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող բանաձեւի ճակատագրի վերաբերյալ հարցին՝ Գորդոնն ասել է. «Այդ խնդրի վերաբերյալ նախագահ Օբաման արդեն իսկ հայտնել է իր տեսակետը։ Մեր մոտեցումը նույնն է` հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ինքնին դրական գործընթաց է, եւ այն պետք է շարունակվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել