Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Փետրվար 02,2010 00:00

 «Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝  համոզված են ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները։ Նրանց պնդմամբ՝ իրավիճակի լարվածության հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները։ «Նախկինում այդպիսի հայտարարությունները հիմնականում Ադրբեջանից էին լսվում, այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- կարծիք են հայտնել ամերիկացի փորձագետները։ «Ստրատֆորի» եվրասիական տարածաշրջանի խնդիրներով զբաղվող վելուծաբան Մարկո Պապիչն ասել է, թե Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մի օր կարող են հայտնաբերել, որ գործ ունեն այնպիսի հակամարտության հետ, որը դուրս է եկել իրենց վերահսկողությունից։ Պապիչի խոսքով, այս երեք պետությունները ուժեղացնում են իրենց դիրքերը տարածաշրջանում, եւ նրանց հետագա գործակցության ճակատագիրը մեծապես կախված է հենց ԼՂ-ում ընթացող զարգացումներից։ Կենտրոնի վերլուծաբանները նշել են, որ ղարաբաղյան բանակցությունների ճակատագրի վրա ազդող գործոնները մի քանիսն են. տարածաշրջանային գերտերություն դառնալու՝ Թուրքիայի ձգտումը, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, Իրանի եւ Հայաստանի պատմականորեն ձեւավորված դաշինքը։ «Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիան ներգրավվի անլուծելի թվացող ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։ Այս ներգրավվածությունը վատնում է Թուրքիայի ժամանակն ու կարողությունները մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն իրեն շատ ապահով է զգում: Թուրքիայի ակտիվությունը չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է կորցնել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ունեցած ազդեցության լծակները։ Ավելին, Ադրբեջանը կարծես դանդաղորեն թեքվում է դեպի Ռուսաստանը՝ հայ-թուրքական բանակցությունների պատճառով իրեն դավաճանված զգալով»,- նշում է Պապիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել