Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔԸ

Հունվար 30,2010 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին առաջարկել է վրացական տարածքն ու տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործել որպես Աֆղանստան հասցվող ռազմական բեռների տարանցիկ կետ: Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է հինգշաբթի օրը՝ ամերիկյան AP գործակալությանը տված հարցազրույցում: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, խոսքը Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին է, որի միջոցով կարող են տեղափոխվել Աֆղանստան ուղարկվող սպառազինությունները: Սահակաշվիլիի ասելով՝ Վրաստանը պատրաստ է այդ նպատակով Արեւմուտքին տրամադրել իր ռազմական նավերն ու Սեւ ծովի իր նավահանգիստներն օգտագործելու հնարավորություն տալ, նաեւ ռազմական ինքնաթիռներին թույլ տալ վայրէջք կատարել Վրաստանի օդանավակայաններում՝ վառելիքի լիցքավորման համար: Ամերիկյան գործակալությունը նկատել է, թե արեւմտյան ռազմական նավերի մուտքը Սեւ ծով՝ «հավանաբար կգրգռի Մոսկվային» եւ Օբամայի վարչակարգին դժվար կլինի ընդունել այդ առաջարկը: Սահակաշվիլին, սակայն, նկատել է, թե՝ ռուսական պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողության հաջողությունը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: «Չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է բացահայտորեն ընդվզել դրա դեմ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր հաղորդակցական ուղիների խիստ պահանջ ունեն, քանի որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական համակազմը կրկնապատկվելու է, իսկ Ղրղըզստանն էլ հրաժարվել է շարունակել իր «Մանաս» հենակետը ԱՄՆ-ին վարձակալության տալուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել