Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ԽՈՍԵԼ Է ԳԼՈԲԱԼ ՋԵՐՄԱՑՄԱՆ ԵՎ ԴՈԼԱՐԻ ՄԱՍԻՆ

Հունվար 30,2010 00:00

\"\"«Al-Jazeera» ալեհավաքային հեռուստակայանը ուրբաթ օրը հրապարակել է Ուսամա բեն Լադենի՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աուդիոուղերձը: Այդ ուղերձում «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդը կոչ է արել բոյկոտել ամերիկյան դոլարը, նաեւ ԱՄՆ-ին եւ մյուս արդյունաբերական զարգացած երկրներին, կոնկրետ օրինակներ մատնանշելով՝ մեղադրել է կլիմայի գլոբալ փոփոխության պատասխանատուն լինելու մեջ: «Թիվ մեկ ահաբեկիչը» հայտարարել է, թե «կլիմայի փոփոխությունները ոչ թե ինտելեկտուալ ճոխության, այլ՝ իրականության արտահայտության հարց են»:

Խոսելով Վաշինգտոնի տնտեսական քաղաքականության մասին, բեն Լադենը հայտարարել է, թե ճիշտ էր ամերիկացի լինգվիստ եւ քաղաքական հրապարակախոս Նոամ Հոմսկին, երբ ԱՄՆ-ի քաղաքականությունը նմանեցնում էր մաֆիայի: «Նրանք իսկական ահաբեկիչներ են, ուստի՝ մենք պետք է ձեռնպահ մնանք դոլարների հետ առնչվող գործառնություններից եւ փորձենք այդ արժույթից ձերբազատվել որքան հնարավոր է շուտ»:

Ընդսմին, ամերիկյան հատուկ ծառայությունների փորձագետները չեն հաստատել, թե ձայնագրության մեջ առկա ձայնը բեն Լադենինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել