Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցիները սպանել են «Համասի» ղեկավարներից մեկին

Հունվար 30,2010 00:00

Իսրայելի հատուկ ծառայությունները չեզոքացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում «Իզադին ալ-Կասամի բրիգադ» ահաբեկչական կազմակերպության համակարգող, «Համասի» գրոհային թեւի ղեկավար՝ 50-ամյա Մահմուդ ալ-Մաբուհին: Այդ մասին ասել է Սիրիայում «Համաս» ահաբեկչական կազմակերպության քաղբյուրոյի անդամ Իզզատ ար-Րիշկը՝ Reuters-ին տված հարցազրույցում: Նրա ասելով՝ ալ-Մաբուհին սպանվել է դեռ հունվարի 20-ին, բայց խմբավորման ղեկավարությունն այդ մասին հայտարարել է միայն հունվարի 29-ին: Պաղեստինյան «Mann» անկախ գործակալությունը հունվարի 20-ին հաղորդել էր, թե Մահմուդ ալ-Մաբուհը մահացել է ԱՄԷ-ի հիվանդանոցներից մեկում՝ քաղցկեղ հիվանդությունից, ինչը նրա հարազատները հերքում են: Նրանց ասելով, ահաբեկչի դին՝ էլեկտրաշոկի հարվածների եւ խեղդամահության հետքերով, գտնվել է հյուրանոցներից մեկում: «Համասի» ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, թե կազմակերպությունը ԱՄԷ իշխանությունների հետ համատեղ հետաքննում է ահաբեկչի մահվան հանգամանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել