Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԻՑ՝ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ

Հունվար 30,2010 00:00

«Իմ միջոցով՝ ազգիս համար». այս կարգախոսով երեկվանից սկիզբ դրվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Սյունիքի մարզում գործող «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հ/կ-ի նախագահ Խաչիկ Ասրյանի նախաձեռնությամբ՝ Ազգային բանակի օրվա նախօրեին հիմնադրվեց եւ պետական գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» հ/կ-ն: «Առավոտի» հետ զրույցում Խ. Ասրյանն ասաց, որ Հայաստանի եւ ԼՂՀ ողջ տարածքում խիստ անհրաժեշտ է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը. «Այն, ինչ 7 տարիների ընթացքում արել է «Սյունյաց արծիվները», այսուհետեւ դրա ավելի լայնածավալ գործունեությունը կիրականացնի «Հայոց արծիվները»: Մասնակից ենք լինելու ՀՀ նախագահի օրհնաբեր գործունեությանը»: Կազմակերպության հիմնադիրը նշեց նաեւ, որ «Հայոց արծիվները» 2010-ը հայտարարել է ռազմահայրենասիրության տարի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մյուս բանախոսների նման կարեւորեց «Հայոց արծիվների» ստեղծումը: Խ. Ասրյանի փոխանցմամբ, Սյունիքում գործող «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպությունը այսուհետեւ գործելու է որպես «Հայոց արծիվների» մարզային մասնաճյուղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել