Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱԶԱԶԻՆ» Է՞Լ ԵՆ ՃՆՇՈՒՄ

Հունվար 30,2010 00:00

\"\"ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի՝ ծառայության գծով տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը («Բազազ» մականունով է հայտնի) երեկ «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, թե հունվարի 28-ին անձամբ այցելել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: «Այո, ես բարձրացա Կոնգրեսի գրասենյակ եւ նրանց զգուշացրեցի, որ կարգի հրավիրեն իրենց ակտիվիստներին, այն անկառավարելի մասսային: Երեկ, երբ Սերժ Սարգսյանը անցել է Կորյուն փողոցով, Կոնգրեսի գրասենյակի մուտքի մոտ կանգնած ակտիվիստները իրենց շատ վատ են պահել՝ սուլոցներով, հայհոյանքով, լկտի արտահայտություններով…… Ընդամենը բարձրացել եւ զգուշացրել եմ, որ նման բան չլինի»,- Կոնգրես գնալու իր նպատակն այսպես է բացատրել Ռ. Մելքոնյանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր հերթին «Ա1+»-ին ասել է, թե Մելքոնյանը երեկ Կոնգրես մտնելով՝ չի կարողացել հստակ բացատրել իր այցի կամ զայրույթի պատճառը: «Իմ կարծիքով՝ այս ռեժիմի հալածանքների զոհ կարելի է համարել ոչ միայն քաղբանտարկյալներին, մեր ակտիվիստներին, այլեւ երկրի ողջ իրավապահ մարմինների աշխատակիցներին: Զոհերից մեկը հենց Ռոբերտ Մելքոնյանն է, որի հոգեբանական վիճակում փոփոխություններ են նկատվում` կապված իշխանությունների գործադրած ճնշումների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել