Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ՜ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

Հունվար 30,2010 00:00

\"\"

Երեկ կառավարության նիստում թվարկելով այն ոլորտները, «որտեղ մենք ունենք ակնառու հաջողություն»՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց ոստիկանության աշխատանքը. «Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության հեղինակությունը 2009 թվականին բարձրացել է շեշտակիորեն, այս ցուցանիշները դրա վառ վկայությունն են»: Դրա վկայությունն են նաեւ Գագիկ Շամշյանի բազմաթիվ լուսանկարներից մի քանիսը միայն՝ մեր ոստիկանության գործունեության մասին: «Ես թվարկեցի այն հաջողությունները, որոնք մեր ընտանիքները զգացել են, եւ այն հաջողությունները, որոնք առնչվում են մարդկանց կյանքի հետ»,- նաեւ ասել է վարչապետը: Ի դեպ, եթե վերհիշենք ԱԺ-ում նրա վկայակոչած այլ սոցիոլոգիական տվյալներ, ըստ որոնց՝ մեր քաղաքացիներին այդքան չեն մտահոգում թոշակների, աշխատավարձերի, գործազրկության ու նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները՝ դարձյալ հրատապ է դառնում պարզելը, թե այդ ի՞նչ սոցիոլոգիական ընկերություն է հետեւողականորեն թյուրիմացության մեջ գցում ՀՀ վարչապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել