Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայքերը կարգելափակեն

Հունվար 29,2010 00:00

Ուկրաինայում ինտերնետից օգտվողները կզրկվեն առավել տարածված ԹՍՏվՑՈՍՑպ եւ ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ սոցիալական ցանցերից: Պատճառը Ուկրաինայի վարչապետ Յու. Տիմոշենկոյի հրահանգն է՝ փակել այդ 2 կայքերը, որոնք վնասաբեր ազդեցություն ունեն օգտատերերի վրա եւ կարող են ապակայունացնել երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը: Այս իրավիճակը մեկնաբանել են Ուկրաինայի նախագահի գրասենյակում: Նշվել է, որ վերջին տարիներին ուկրաինական հասարակության գլխավոր ձեռքբերումներից մեկն է՝ խոսքի ազատությունը, եւ ոչ ոք, հատկապես՝ երկրի վարչապետը, իրավունք չունի խլել մարդկանցից այդ իրավունքը: Նաեւ ասվել է, որ եթե Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դիմի անօրինական գործողությունների Vkontakte.ru, Odnoklassniki. ru եւ Connect.ua կայքերի հանդեպ, ապա նախագահը կանի հնարավոր ամեն ինչ՝ երկրի քաղաքացիների իրավունքների ոտնահարումը կանխելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել