Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հունվար 29,2010 00:00

Վկայակոչելով թուրքական «Turkishjournal»-ը՝ news.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նախապատրաստում է իրավական փաստաթուղթ՝ Հայաստանի ՍԴ-ի որոշման, որտեղ կետ առ կետ կներկայացվեն ՍԴ-ի որոշման եւ ստորագրված արձանագրությունների բովանդակության տարբերությունները: Իսկ մինչ այդ, երեկ ԵԽԽՎ-ում Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օյմեն-Ռույտենը այդ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել Թուրքիայի վերաբերյալ իր պատրաստած զեկույցը: «Firatnews» գործակալության փոխանցմամբ՝ այն արդեն հաստատվել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձաժողովի կողմից։ Զեկույցում քննադատվել է Թուրքիայի խորհրդարանական միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման փաստը, եւ թուրքական իշխանություններին երկրում բարեփոխումներ իրականացնելու պահանջ է ներկայացվել։ Զեկույցում նշված է նաեւ, որ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները շտապ վավերացվեն Թուրքիայի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել