Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՈՒ ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ ԵՆ

Հունվար 29,2010 00:00

Հինգշաբթի օրը Վենեսուելայի ռազմական ուժերին պատկանող ուղղաթիռը խախտել է հարեւան երկրի՝ Կոլումբիայի օդային տարածքն ու թռիչք իրականացրել սահմանամերձ Արաուկա քաղաքի եւ Կոլումբիայի ռազմաօդային ուժերի օբյեկտների վրայով: «Նման գործողություններն անընդունելի են»,- երեկ հայտարարել է Կոլումբիայի ԱԳՆ-ն, որը Վենեսուելայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել՝ պահանջելով բացատրություններ տալ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ այս հարեւան պետությունները պատերազմի շեմին են արդեն նախորդ տարվա աշնանից ի վեր: Նրանց առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագիր է կնքվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել