Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանում մահապատժի ենթարկվեց երկու ընդդիմադիր

Հունվար 29,2010 00:00

\"\"Հինգշաբթի օրը Իրանում մահապատժի դատապարտված 11 ընդդիմադիրներից երկուսի նկատմամբ այդ դատավճիռն իրականացվել է: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ՝ երեկ կախաղան են հանվել Մոհամմադ Ռեզա Ալի Զամանին եւ Արաշ Ռահմանիպուրը: Դատավճիռն իրականացվել է այն բանից հետո, երբ վերադաս դատարանը մերժել էր առաջին ատյանի դատարանի կայացրած այդ որոշումը բողոքարկելու՝ դատապարտյալների հայցը: Իրենց նկատմամբ համանման դատավճիռը մեղմացնելու խնդրանքով վերադաս դատարանին ուղղված մյուս 9 հայցերը քննարկվելու են առաջիկա օրերին: Ընդդիմադիրների նկատմամբ առաջադրված պետության մեղադրանքի համաձայն, ամենախիստ պատժի դատապարտված բոլոր 11 անձինք եղել են «հակահեղափոխական միապետական խմբավորումների», մասնավորապես՝ «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության անդամներ: Նրանք կալանավորվել էին 2009թ. հունիսին Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Մահապատիժ է սպառնում ամենաքիչը եւս հինգ անձանց, ովքեր մասնակցել են անցյալ տարվա դեկտեմբերին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել