Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ավելացնում է զենքի արտահանման ծավալները

Հունվար 29,2010 00:00

2009 թվականին միայն «ՀՏրՏոՏՐՏվֆՍրտՏՐՑ»-ի խողովակներով Ռուսաստանը վաճառել է 7,4 մլրդ դոլարի զենք, ինչը 10%-ով ավելին է 2008թ. ցուցանիշից: Այս մասին, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, ասել է այդ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Վերջինս նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր է մեծացնել իր զենքի արտահանման ծավալները եւ նույնիսկ պատրաստ է զենք մատակարարել Իրաքին եւ Աֆղանստանին, եթե համապատասխան խնդրանք լինի ԱՄՆ-ի գնման հանձնաժողովի կողմից: Նա նաեւ ասել է, թե ընկերության սպառազինությունները գնելու համար դիմում են Իրաքի եւ Աֆղանստանի պաշտոնական ներկայացուցիչները եւս, եւ եթե դրա համար համապատասխան միջոցներ հատկացվեն, Ռուսաստանը պատրաստ է կատարել այդ խնդրանքը: Այս պահի դրությամբ «ՀՏրՏոՏՐՏվֆՍրտՏՐՑ»-ը զենք ու զինամթերք, նաեւ ռազմական տեխնիկա է արտահանում ավելի քան 70 երկիր, հիմնականում՝ Հնդկաստան, Ալժիր, Չինաստան, Վենեսուելա, Մալայզիա եւ Սիրիա:
Միայն այս տարվա համար ընկերությունը ստացել է ավելի քան 34 մլրդ դոլար արժողությամբ սպառազինությունների մատակարարման պատվեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից, ինչպիսիք են Թուրքիան, Հունաստանն ու Արեւելյան բլոկի երկրները: Իսայկինը նաեւ հայտարարել է, թե Իրանին C-300 տեսակի հրթիռներ վաճառելու վրա որեւէ արգելք չկա, որովհետեւ Իրանը միջազգային պատժամիջոցների չի ենթարկվում, «ուստի, ձեւականորեն որեւէ արգելք չկա նաեւ նրան որեւէ տեսակի սպառազինություն մատակարարելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել