Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համբերություն արմավիրցուն

Հունվար 29,2010 00:00

Էջմիածին քաղաքի բնակիչ այն ծնողները, որոնք հույս ունեն, թե փետրվարի 1-ից մանկապարտեզները կարթնանան պարտադրված «նիրհից», եւ իրենք այլեւս ստիպված չեն լինի երեխաներին այս ու այն հարազատի մոտ թողնելով աշխատանքի գնալ, պետք է դեռ  մի քիչ էլ սպասեն: Մանկապարտեզների համար փետրվար ամիսը եւս աշխատանքային չէ: Էջմիածինցի ծնողների սպասողական վիճակը պետք է ձգվի մինչեւ մարտի 1-ը, որովհետեւ քաղաքի գործող 8 մանկապարտեզները աշխատելու են հենց այդ օրվանից:
Համբերության էլ ավելի մեծ պաշար պետք է ունենան կամ կուտակեն Արմավիր քաղաքի բնակիչները: Արմավիրի 12 մանկապարտեզներում հանգստի շրջան է հայտարարվել մինչեւ ապրիլի 1-ը: Արմավիրի քաղաքապետարանի լրատվության բաժնից ասացին, որ նպատակը՝ միջոցները տնտեսելն է:
Թե յուրաքանչյուր մանկապարտեզ որքա՞ն գումար է ծախսում  երեխաների սննդի ու շենքի ջեռուցման համար, մեր աղբյուրը դժվարացավ ասել: Բնականաբար, դժվարություն կունենար պատասխանելու նաեւ երեխաների հաշվին տնտեսած գումարների հետագա  ճակատագրի մասին: Փոխարենն ասաց, որ մանկապարտեզների վերաբացման օրը Արմավիրում նշանավոր է լինելու, որովհետեւ այդ օրը շահագործման է հանձնվելու եվրոչափանիշներով հիմնանորոգված, նոր ու թանկարժեք գույքով կահավորված քաղաքի հերթական՝ 13-րդ մանկապարտեզը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել