Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՍՈՒՐ Է

Հունվար 29,2010 00:00

news.am-ը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում փախստականներին բնակարաններ տրամադրելու խնդիրը առաջնայիններից մեկն է։ Չնայած 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ փախստական 9 ընտանիքների բնակարաններ են տրամադրվել։ ԼՂՀ իշխանութունները հավաստիացնում են, որ այսուհետեւ եւս ուշադրության կենտրոնում են պահելու փախստականների խնդիրները։
Լեռնային Ղարաբաղում գործում է ղարաբաղյան շարժման տարիներին ձեւավորված փախստականների հասարակական կազմակերպություն, ըստ որի՝ Ադրբեջանից վտարված փախստականների գլխավոր խնդիրը միջազգային կարգավիճակ չունենալն է. նրանք զրկված են այն կարգավիճակից, որ ունեն փախստականներն Ադրբեջանում եւ դա իր հերթին զրկում է նրանց միջազգային օգնություն ստանալու հնարավորությունից։ 2004 թվականին ընդունվել է «ԼՂՀ փախստականների մասին օրենքը», որով պետությունը փոխհատուցում է տվել փախստականներին։
Լեռնային Ղարաբաղի փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունը մտադիր է հասնել նրան, որ Ադրբեջանը նյութական եւ բարոյական փոխհատուցում տա Ղարաբաղում հաստատված փախստականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել