Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Հունվար 29,2010 00:00

Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:
Երեկ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգեւատրվածներին Հայկական բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության կառավարական պարգեւների ու բարձրագույն զինվորական կոչումների արժանանալու կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այս պարգեւներով մեր երկիրն ու ժողովուրդն իր գնահատականն ու վերաբերմունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն՝ ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվիրական գործին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել