Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՀԱՅՐԸ ՄԱՀԱՑԱՎ

Հունվար 29,2010 00:00

Երեկ Գերմանիայի Քյոլն քաղաքում իր մահկանացուն կնքեց 81-ամյա  Գեւորգ Հացպանյանը: Նա ազատամարտիկ, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի հայրն է:
Հիշեցնենք, որ ծերունին այդպես էլ չիմացավ, որ իր տղային դատապարտել են ազատազրկման:
Գերմանիայի օրենքներով՝ թաղման արարողությունները տեղի են ունենում  երեքշաբթի կամ ուրբաթ օրերին: Ինչը նշանակում է, որ Գեւորգ Հացպանյանի թաղումը կլինի առաջիկա ուրբաթ օրը: Ս.Հացպանյանին թույլ կտա՞ն մասնակցել հոր հուղարկավորությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել