Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Հունվար 29,2010 00:00

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, իր թիվ ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել անազատության մեջ գտնվող պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանի դիմումը «ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10-րդ ԸԸՀ-ի 14.01.10թ. թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ»: Միաժամանակ, Բարձր դատարանը, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի դիմումը, կոպտորեն խախտելով նույն օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ եւ 19-րդ մասերի պահանջները, այդ գործի դատաքննության սկիզբը նշանակել է մարտի 5-ին, այսինքն, ոչ թե օրենքով սահմանված 1 ամսվա ընթացքում, այլ՝ 43-րդ օրը: Օրենքի այդ բացահայտ խախտումը Դատարանը պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ:  Թե ի՞նչ է նշանակում «ծանրաբեռնվածություն» տվյալ դեպքում եւ ինչպիսի՞ նախադեպեր ունի նրա կիրառումը կամ չկիրառումը Բարձր դատարանի կողմից իր պատմության ընթացքում, կներկայացնենք վաղը կայանալիք մեր ասուլիսում:
Այնտեղ կներկայացվի «Հետընտրական զարգացումների մասին» մեր միջանկյալ զեկույցը, որում, բացի հիշյալ խախտումից, տեղ են գտել նաեւ մեր դիտարկումները ՀՌԱՀ-ի, Վարչական դատարանի, Գլխավոր դատախազության եւ այլ պետական իրավասու մարմինների կողմից թույլ տված խախտումների մասին:
«ՀՊԱԿ դիտորդական
առաքելություն»
Առաքելության ղեկավար՝
ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել