Օդերեւութաբանների կանխատեսումներով, այսօրվանից ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ հասնելով +1+3 աստիճանի: Իսկ մինչ այդ, անակնկալ ցուրտը կպահպանվի գիշերը՝ -4 -6 աստիճան: Մինչեւ հունվարի 31-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետեւ, ըստ Հայպետհիդրոմետի, օրեցօր կբարձրանա: Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 29-31-ը հնարավոր է դիտվեն տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ անձրեւի: