Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ՇԱՈՒՐՄԱ»

Հունվար 29,2010 00:00

\"\"Արձագանքելով «Առավոտ» թերթի 2010 թվականի հունվարի 14-ի համարում տպագրված «Հակահիգիենիկ շաուրմա» հրապարակմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հայտնում է, որ տեսչության աշխատակիցները նույն օրն այցելել են Տիգրան Մեծի փողոցում գտնվող «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետ: Ուսումնասիրությունը պարզել է, որ 2009թ. հոկտեմբեր ամսից ընկերության կողմից դադարեցվել է շաուրմայի պատրաստումն ու իրացումը: Ինչ վերաբերում է հոդվածի լուսանկարին, որտեղ երիտասարդը գետնին դրված՝ ջանասիրաբար լվանում էր շաուրմայի աման-չամանները, ապա տեսչության աշխատակիցներին սննդի կետի աշխատակիցը պարզաբանել է, որ ինքը շաուրմայի սարքավորումը ապամոնտաժման նախապատրաստելու նպատակով՝ կատարելիս է եղել սարքավորման պարագաների մաքրման աշխատանքներ: «Միաժամանակ նշեմ, որ տեսչության աշխատակիցների այցելության ժամանակ շաուրմայի սարքավորումը կրպակից հանված էր»,- հայտնում է Գ. Բաղիյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել