Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎ-ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԻԳԵՆ) ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հունվար 29,2010 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը համարում է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առկա հնարավորությունը բաց թողնվի, ապա դա ետ կգցի ողջ տարածաշրջանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, պաշտոնական Երեւանի ներկայացուցչի այս խոսքերն այսօր մեջբերում է The Wall Street Journal թերթը: «Մենք մոտենում ենք այն պահին, երբ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում»,- նշել է Վիգեն Սարգսյանը: Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ արձանագրությունները խորհրդարանի վավերացմանն ուղարկելու հետ միաժամանակ՝ իշխանությունները նախապատրաստում են օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան նախագահին ետ կանչել իր ստորագրությունը միջազգային համաձայնագրերի տակ:
«Եթե այս հնարավորությունը բաց թողնվի, դա ետ կգցի ողջ տարածաշրջանը, ընդ որում՝ ոչ այնտեղ, ուր մենք գտնվում էինք բանակցությունների մեկնարկի պահին, այլ ավելի հեռու»,- նշել է Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, դա կբերի կողմերի միջեւ վստահության կորստի:
The Wall Street Journal-ը մեջբերում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ «տարածաշրջանում առկա է այն ըմբռնումը, որ առաջին քայլը պետք է անի Հայաստանը՝ ազատելով օկուպացված տարածքները»: Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «լիովին բավարարված» է Թուրքիայի կողմից այդ հարցի ըմբռնմամբ: «Եթե այս երկու հարցերն առանձնացվեն, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կսառեցնի բանակցությունները Ադրբեջանի հետ»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Հայաստանի կողմից բանակցություններին պատրաստ լինելու հիմնական դրդապատճառներից մեկը հենց տնտեսական ճնշումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել