Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԼԻՏԱՐ

Հունվար 29,2010 00:00

\"\"

«Քյառն ու քոռը մենակ չեն ուզենա լավ հարեւաններ ունենան: Կյանք ա: Բայց նայած ինչ պայմանով: Սահման կուզեն բացեն, բայց ոչ թե ցեղասպանություն ուրանան, հազար հատ խնդիրներ կան:
Մենք էլ ենք կողմ՝ սաղի հետ լավ հարաբերությունների, բայց ոչ թե իրենց պահանջներով կամ իրենց դրդառիթներով: Որպես մարդկային էլիտար, կարելի ա, բայց դե մնացած բաներով` ոչ մի հատ»,- երեկ Եռաբլուրում պատասխանելով հարցին՝ ի՞նչ է մտածում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու, սահմանի բացման մասին, հայտարարեց գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Այս տարվա ընթացքում Ղարաբաղի խնդրի լուծման հավանականության մասին հարցին եւս «էլիտարոտ» պատասխան տվեց: Երբ լրագրողները տեղեկացրին՝ ասում են, որ Ղարաբաղի հարցը այս տարի լուծվելու է, գեներալը զայրացավ. «Ղալաթ են անում՝ ասողն էլ, լսողն էլ, խոսացողն էլ»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել