Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անչափահասներին կարգելեն այցելել սոլյարի

Հունվար 28,2010 00:00

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բերնեմը հայտնել է, որ երկրի կառավարությունը կողմ է այն նախագծի ընդունմանը, որն արգելում է տեղի անչափահաս բնակիչներին օգտվել սոլյարիների մատուցած ծառայություններից: Արհեստական արեւայրուքին դեմ էին Բրիտանական բժշկական ասոցիացիան, Cancer Research UK բարեգործական կազմակերպությունը, ինչպես նաեւ Շոտլանդիայում գտնվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Այս նախագիծը ներկայացրել է Ջուլի Մորգանը: Այսպիսի նախաձեռնության պատճառն այն է, որ երկրում մելանոմայով (մաշկի պիգմենտային բջիջների քաղցկեղ) հիվանդների թիվը գնալով աճում է՝ սոլյարիներ հաճախող մարդկանց թվի հետ մեկտեղ: Այս օրինագծի համաձայն, բոլոր սոլյարիներում պարտադիր պետք է ստուգել հաճախորդների փաստաթղթերը եւ 18 տարին չբոլորած անձանց ներս չթողնել: Մելանոման հանդիսանում է քաղցկեղի առավել տարածված տեսակ՝ 15-34 տարեկանների շրջանում: Քաղցկեղի առաջացման ռիսկը 75 տոկոսով բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր մինչ 30 տարեկան հասակն օգտվել են սոլյարիի ծառայություններից: 1970-ական թվականներից մինչ այսօր մելանոմայով հիվանդացությունը 4 անգամ աճել է՝ տարեկան հասնելով գրեթե 10 400 հիվանդի: 2009 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սոլյարին դասել է քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոնների շարքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել