Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կաթի մեջ հայտնաբերվել է մելամին

Հունվար 28,2010 00:00

Կաթ արտադրող չինական երեք ընկերությունների արտադրանքի մեջ կրկին հայտնաբերվել է մելամին: Մելամինը առողջության համար վտանգավոր նյութ է, որը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ՝ հրակայուն նյութերի արտադրության ժամանակ: Չինաստանում 2008 թ. վերջին եւ 2009 թ. սկզբին մելամինի մեծ քանակություն պարունակող կաթնախառնուրդներից թունավորման արդյունքում տուժել է մոտ 300 000 նորածին երեխա, որից 6-ը մահացել է: Չինական ԶԼՄ-ները նաեւ նշում են, որ բացի այլ կաթնամթերքներից, թունավորված էր նաեւ պաղպաղակը: Այդ ամբողջ թունավոր արտադրանքն արտադրվել էր դեռեւս անցած տարվա գարնանը, հավանաբար թունավոր չոր կաթի օգտագործմամբ: Կաթնամթերք արտադրող անբարեխիղճ չինացիները մելամինն ավելացնում էին կաթնամթերքի մեջ, հուսալով, որ ստուգումների ժամանակ այն կապահովի անհրաժեշտ սպիտակուցի քանակությունը: Մելամինի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել միզաքարային հիվանդության առաջացման: Վերոնշյալ թունավորման մեղադրանքով Չինաստանում բանտարկվել է կաթնամթերք արտադրող ընկերությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչ՝ ազատազրկման տարատեսակ ժամկետներով, իսկ 2 հոգու էլ դատապարտել են մահվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել