Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժիշկներին կթույլատրվի զենք կրել

Հունվար 28,2010 00:00

Իրաքյան բժիշկներին կթույլատրվի զենք կրել. այսպիսի օրենսդրություն մշակվել է իրաքյան կառավարության կողմից՝ բժշկական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար: Օրենսդրության ստեղծման համար առիթ են հանդիսացել բժիշկների բազմաթիվ բողոքները՝ կապված հիվանդանոցներում մահացող հիվանդների ազգականների հակաօրինական գործողությունների հետ: Երկրի որոշ շրջաններում գոյություն ունի սովորույթ, ըստ որի՝ մահացող հիվանդների ազգականները դրամական փոխհատուցում են պահանջում բուժող բժշկից: Իրաքի կառավարության կողմից մշակված օրենսդրական նախագիծը սահմանում է պատասխանատվության չափ այն անձանց համար, որոնք իրականացրել են այդ հակաիրավական արարքը: Մասնավորապես, նրանց սպառնում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք 10 մլն իրաքյան դինարի չափով (մոտ 8 հազար ԱՄՆ դոլար):
Ինչպես նաեւ նախագիծը թույլատրում է բժիշկներին անհրաժեշտության դեպքում աշխատել եւս 7 տարի՝ թոշակառության տարիքը անցնելուց հետո (63 տարեկան): Փաստաթուղթը նաեւ հնարավորություն է ընձեռում բժշկական հաստատություններին՝ կառուցել բնակարաններ իրենց աշխատակիցների համար՝ անմիջապես աշխատավայրի հարեւանությամբ: Օրենսդրությունը, որն ուղղված է նվազեցնելու մասնագետների արտահոսքը արտերկիր, ինչպես նաեւ խթանելու նրանց վերադարձը, կքննարկվի իրաքյան կառավարության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել