Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավետիք Գրիգորյանն առաջատարն է

Հունվար 28,2010 00:00

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները թեւակոխել են ճանապարհի երկրորդ հատված:
Հինգերորդ տուրում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սեւերով պարտության մատնեց Հրանտ Մելքումյանին եւ 4,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Նրանից կես քայլ ետ էին մնում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցնող օլիմպիական չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը:
Երեկ վեցերորդ տուրում Ավետիքը 58-րդ քայլում առավելության հասավ նաեւ միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ ու ավելի ամրապնդեց դիրքերը, քանի որ Տիգրան Պետրոսյանը բավարարվեց կես միավորով: Սակայն ուշ երեկոյան պայքարը դեռ չէր ավարտել Հրանտ Մելքումյանի հետ սպիտակներով խաղացող Արտաշես Մինասյանը: Նրանց պայքարի արդյունքից էր կախված լինելու, թե առաջատարը հետագա պայքարի ընթացքում իրեն որքանո՞վ էր ապահով զգալու:
Նախորդ օրը Լուսինե Կարապետյանից կարեւոր մեկ միավոր կորզեց նաեւ Սիրանուշ Անդրիասյանը, որը նույնպես 5,0 հնարավորից իր անվան դիմաց գրանցեց 4,0 միավոր եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սակայն նրան կրնկակոխ հետապնդում էին կեսական միավոր պակաս վաստակած Անի Խանամիրյանն ու Լիա Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել