Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԻՆՖՈՆ»՝ ՀԱԿԵՐՆԵՐԻ ԳՐՈՀԻ ԶՈՀ

Հունվար 28,2010 00:00

Երեկ «Արմինֆո» լրատվական գործակալության ինտերնետային  կայքերը (www.arminfo.info եւ www.finport.am) հերթական անգամ ենթարկվել են հակերների վիրուսային գրոհի, ինչի առնչությամբ տեղի է ունեցել համակարգերի լուրջ խափանում: «Մենք չգիտենք, թե հատկապես ով է նպատակադրվել խոչընդոտել ընթերցողի՝ Հայաստանից օբյեկտիվ եւ անկախ տեղեկատվություն ստանալու իրավունքը, սակայն «թշնամիների» համար, իրոք, մեծ գլխացավանք է դառնում գործակալության կայքերի հաճախելիության եւ նյութերի վկայակոչման ինդեքսի աճը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ հատկապես Ադրբեջանում»,- կարծում է «Արմինֆոյի» գլխավոր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել