Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն կհանդիպի Ալիեւի ու Քլինթոնի հետ

Հունվար 28,2010 00:00

\"\"Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Աֆղանստանին աջակցություն ցուցաբերելու հարցով միջազգային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր գործընկերների հետ: Հանդիպումներից մեկում, որ կայանալու է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ, Մամեդյարովը քննարկելու է երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր:
Նախօրեին թուրքական NTV-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ մտադիր է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Լոնդոնում քննարկել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները: Բացի այդ, news.am-ի մատուցմամբ, Դավութօղլուն նկատել է, որ լոնդոնյան համաժողովի շրջանակներում նախատեսում է հանդիպել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ վերոնշյալ հարցերը քննարկելու համար:
Լոնդոնում հունվարի 28-ին կայանալիք համաժողովի հիմնական նպատակն է լուծել միջազգային հանրության կողմից Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու հարցը՝ երկրում իրավիճակի կայունացման եւ պետության նորմալ գործունեության համար:
Ի դեպ, ըստ BBC-ի, «Թալիբան» շարժումը քննադատել է Լոնդոնում կայանալիք այդ համաժողովը՝ հայտարարելով, թե դա «ժամանակի իզուր վատնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել