Բելգիայի արեւելքում գտնվող Լեժ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլվել է հարյուր տարի առաջ կառուցված հինգհարկանի մի բնակելի շենք: Պայթյունից անմիջապես հետո շենքում հրդեհ է բռնկվել: Արդյունքում 40 մարդ վիրավորվել է, եւս երկուսը համարվում են անհետ կորած: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին, վկայակոչելով AFP գործակալությանը, նշում է, թե վիրավորվածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Պայթյունի պատճառով մեծապես վնասվել են նաեւ բնակելի շենքին մոտ գտնվող տներն ու նաեւ քաղաքապետարանի շենքը: Դեպքի վայրում երեկ դեռ ընթանում էին տուժածների որոնողական եւ փլատակները վերացնելու աշխատանքներ:
Նախնական վարկածով, տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն: Քաղաքապետ Վիլլի Դեմեյերը հայտարարել է, թե մի քանի մարդ գտնվում է փլատակների տակ, որոնցից միայն երկուսին են փրկարարները հայտնաբերել: