Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԸ «ՓՈԽԱՆԱԿՎԵԼ» ԵՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԶԱՐԿԵՐՈՎ

Հունվար 28,2010 00:00

\"\"Հարավային եւ Հյուսիսային Կորեաների զինված ուժերը Դեղին ծովի վիճելի շրջանում «փոխանակվել» են հրետանային համազարկերով: BBC-ի տեղեկություններով, հյուսիսկորեացիները ծովի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող առափնյա հատվածից կրակ են բացել Հարավային Կորեայի ափամերձ Պեննյոնդո կղզու ուղղությամբ: Մի քանի համազարկերից հետո հարավկորեացիները պատասխան կրակ էին բացել: Փոխհրաձգությունը առ ժամանակ դադարել էր, բայց վերսկսվել էր ԿԺԴՀ-ի զինվորականների նախաձեռնությամբ: Միջադեպի արդյունքում, ըստ աղբյուրի, տուժածներ չկան:
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, թե հրետանային կրակը բացվել է ամենամյա զինավարժությունների շրջանակներում, որոնք «այդ տարածաշրջանում անցկացվելու են նաեւ ապագայում»:
Դեղին ծովում գծված սահմանը Սեուլի եւ Փխենյանի միջեւ՝ արդեն վաղուց է մշտական լարվածության օջախ դարձել: Իսկ այս միջադեպը Սեուլը գնահատել էր որպես Փխենյանի կողմից տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված հերթական փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել