Լրահոս
Օրվա լրահոսը

Շրի-Լանկայի նոր նախագահը գործող նախագահն է

Հունվար 28,2010 00:00

\"\"Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ հունվարի 26-ին Շրի-Լանկայում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Երեկ ամփոփվել են այդ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող նախագահ Մահինդա Ռաջապակսան (նկարում): Նա ստացել է ընտրողների 60%-ի քվեն: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 70%-ը՝ մոտ 14 մլն մարդ:
Հիշեցնենք, որ Ռաջապակսան, լինելով իր փառքի գագաթնակետին, արտահերթ ընտրությունների մասին հայտարարել էր դեռ երկու ամիս առաջ: Այս ընտրություններում գործող նախագահի հիմնական մրցակիցը «Թամիլյան վագրերի» դեմ պայքարում նրա երբեմնի դաշնակից, գեներալ Սարատ Ֆոնսեկան էր, որը գլխավորում էր ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը: Ընդսմին, միջազգային ԶԼՄ-ները փոխանցում են, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ պետության հասցեին ուղղվել են վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներ: Պետական հեռուստաընկերությունը մշտապես ցուցադրել է գործող նախագահին, նրա նախընտրական ուղերձները տեղադրվել են հասարակական ավտոբուսներում, իսկ կառավարական եթերը պնդել է, թե գեներալ Ֆոնսեկան նախագահի պաշտոնը զբաղեցնելու իրավունք չունի: Նա անգամ չի կարողացել ընտրություններին մասնակցել, որովհետեւ նրա անունը ընտրացուցակում չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել