Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԵՂԸ ԳԻՏԻ

Հունվար 28,2010 00:00

Նախորդ օրը «Առավոտն» անդրադարձել էր Ոստիկանության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի մուտքի մոտ տեղադրված ՀՀ պետական դրոշին, որը քրքրված վիճակում էր: Երեկ առավոտյան, հուրախություն մեզ, այդ դրոշը փոխարինվել էր նորով: Սակայն մեր ուրախությունը, հավանաբար, չէր կիսում ոստիկանության սույն մայորը (ինչպես պարզվեց հետագայում, նա գնդի հերթապահ մասի ավագ տեսուչն է՝ Սարո Միրզոյան անուն-ազգանունով), որը դրոշը փոխելու «գործընթացը» նկարահանող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հասցեին օգտագործեց ոստիկանին հատուկ ողջ հարուստ բառամթերքը, ընդսմին հետաքրքրվելով լրագրողից՝ արդյոք նրա «գլուխը քոր չի՞ գալիս»: Մայորը նաեւ սպառնաց, որ «գիտի թերթի տեղը»: Օգտվելով առիթից՝ հիշեցնենք, որ «Առավոտի» խմբագրությունը գաղտնի օբյեկտ չէ, եւ բոլոր «տեղը չիմացողներին» հայտնենք, որ մեր հասցեն է՝ Արշակունյաց 2, Մամուլի շենք, 15-րդ հարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել