Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հունվար 28,2010 00:00

ՀՀ Ազգային ժողովի  «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», “«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. 
«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի՝ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի կողմից “իրականության” որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաեւ վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է  անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաեւ ինքնորոշման սկզբունքը: Ինչպես երեւում է, նախագահը նաեւ անտարբերությամբ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներկայումս նաեւ հայերի հանդեպ ատելություն եւ այլատյացություն քարոզելու միջոցով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», “Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցությունները հորդորում են Ազգային ժողովի նախագահին ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ՝ արդյոք նրա խոսքերը կարելի՞ է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում եւ հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել