Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱՐՆԱՆ ՀԵՏ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊՈՒՄ

Հունվար 28,2010 00:00

\"\"

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարծիք հայտնեց, թե նախկին նախագահ Քոչարյանը իր 10 տարվա պաշտոնավարման ընթացքում այս հիմնախնդրի լուծումը ձգձգելու ռեսուրսն ամբողջությամբ մսխեց եւ Սերժ Սարգսյանին նման հնարավորության հիմնական պաշարից զրկեց: Նա նաեւ ասաց. «Առավել եւս, վերջին շրջանում մեր տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերն ու զարգացումները նկատի առնելով՝ «դրսի» ճնշումները մեծացել են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա: Վստահաբար ասում եմ, որ Ռ. Քոչարյանի վրա երբեք այնչափ ճնշումներ չեն եղել, որքան հիմա կան Ս. Սարգսյանի վրա: Ես կիսում եմ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կարծիքը, թե՝ հնարավոր է, որ այս գարնանը ԼՂ հարցով ամբողջական համաձայնագիրը ստորագրվի»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել