Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անհեթեթ օրենքներ

Հունվար 27,2010 00:00

Ժամանակակից Թաիլանդում օրենքն արգելում  է տղամարդկանց եւ կանանց փողոց դուրս գալ, եթե հագուստի տակ ներքնաշոր չկա: Հաշվի առեք այդ փաստը, եթե որոշեք գնալ այնտեղ: Ցանկացած առանց ներքնաշորի տղամարդու ու միայն մերկ մարմնին շոր հագած կնոջ՝ օրենքի պաշտպանները կտանեն տարածքային ոստիկանություն ու կտուգանեն 100 ամերիկյան դոլարով: Իսկ եթե նրանք հրաժարվեն տուգանքը վճարել, 10 օր կանցկացնեն վանդակաճաղից այն կողմ: Այս անհասկանալի օրենքի կատարմանը Թաիլանդում շատ խիստ են հետեւում: Պարեկային յուրաքանչյուր ծառայությունում միշտ մի կին կա, որը կանանց է ստուգում:
ԱՄՆ-ի Այդահո նահանգի Կեր Դը Ալեն քաղաքի ոստիկաններին արգելված է ավտոկանգառում կանգնած մեքենաներից ներս նայել, եթե նույնիսկ օրենքի պաշտպանը ոչ առանց հիմքի կասկածում է, որ մեքենայի տերը ներսում սեքսով է զբաղվում:
Սակայն Կեր Դը Ալենում ավտոմոբիլային սեքսը հավասարեցված է հասարակական վայրում անվայելուչ վարքին եւ տուգանվում է 60-ից 1000 դոլար ու մեկ ամիս կալանքով, բայց դեռեւս 70-ականներին այնտեղ մի միջադեպ է եղել, ինչն էլ դարձել է առիթ, որ փոփոխության ենթարկվի այն մեքենաների ստուգման կարգը, որոնց մեջ սիրահար զույգեր կան: venera18plus.com-ը նշում է, որ մի անգամ ոստիկանության սերժանտը սիրահար զույգին մեքենայի մեջ  բռնացրել է ամենաանհարմար պահին: Երկաթե ձողով ապակուն հարվածելու ձայնից սիրահարները վախեցել էին……Խեղճ աղջկա համապատասխան տեղի մկանները դրանից կրճատվել էին ու տղային «կալանավորել». ստիպված էին շտապօգնություն կանչել: Սկանդալ սկսվեց, դատական գործ հարուցվեց: Ոստիկանին արդարացրին, բայց որոշեցին, որ նման իրավիճակներում իրավապահներն ավելի նրբանկատ պետք է լինեն, որպեսզի մարդկանց բարոյական  եւ ֆիզիկական  վնաս չհասցնեն:
Այդ օրվանից սկսած, Կեր Դը Ալենի ոստիկանները նման իրավիճակներում պետք է ոստիկանական մեքենայով մոտենան մեքենային, 3 ձայնային ազդանշան տան եւ 2 րոպեի ընթացքում սպասեն մեքենայի տիրոջը: Նշենք, որ հասարակական վայրում նման պահվածքի համար տուգանքը հասել է 1000- ից 1500 ամերիկյան դոլարի, կրկնակի խախտման համար 1 տարվա կալանք է հասնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031