Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լավագույնների մասնակցությունը պարտադիր է

Հունվար 27,2010 00:00

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Երեկ, մինչեւ բռնցքամարտիկների կշռման պարտադիր արարողությունը, մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ սպասվում է մոտ 100-110 մարզիկի մասնակցություն: «Ազգային առաջնությանը մենք կարեւոր նշանակություն ենք տալիս: Դրա համար էլ ռինգ մտնելու են մեր բոլոր լավագույն մարզիկները՝ անկախ ունեցած կոչումներից ու տիտղոսներից: Թերեւս, բացառություն կլինի 64 կգ քաշային Էդիկ Համբարձումյանը: Նա Ռուսաստանում է, զինապարտ: Հիմա նա չի կարող գալ: Սակայն այս առաջնության ավարտից հետո կազմավորվելիք հավաքականի թեկնածուներին կմիանա արդեն մարտի սկզբին մեկնարկող ուսումնամարզական հավաքներում»,- տեղեկացրեց գլխավոր մարզիչը: Նրա խոսքերով, իր ղեկավարած ընտրանու այս մրցաշրջանի առաջին կարեւոր մեկնարկներն են փետրվար-մարտ ամիսներին Բուլղարիայում եւ Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարերը, որոնցից հետո կընտրվի ազգային հավաքականի վերջնական կազմը, որը կմասնակցի Երեւանում կայանալիք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների անդրանիկ խաղարկությանը, այնուհետեւ՝ Եվրոպայի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել