Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅՈԹՆԱՄՅԱ ԲՐԻՏԱՆԱՑԻՆ ՕԳՆԵՑ ՀԱՅԻԹԻԻՆ

Հունվար 27,2010 00:00

\"\"Յոթնամյա բրիտանացի Չարլի Սիմփսոնը ավելի քան 50 հազար ֆունտ (շուրջ 80 հազար ԱՄՆ դոլար) է հավաքել՝ Հայիթիի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով: Բրիտանական ԶԼՄ-ների մատուցմամբ, հեռուստացույցով Հայիթիից հեռարձակվող ռեպորտաժը դիտելուց հետո Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող Ֆուլեմ շրջանի պատանի բնակիչը ինքնուրույն որոշում է կայացրել հեծանիվով բարեգործական արշավի դուրս գալ Լոնդոնի զբոսայգիներում եւ փող հավաքել: Տղայի ծնողների ասելով, բարեգործության գաղափարը եղել է հենց երեխայինը: Վերջինս սկզբում նախատեսել է հավաքել 500 ֆունտ, բայց Լոնդոնի զբոսայգու այցելուների հանգանակությունը գերազանցել է սպասված գումարի չափը: Այսպիսով, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որը եւս երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով հանգանակություն է իրականացնում, փոքրիկ բրիտանացու նախաձեռնած ակցիայի շնորհիվ ընդամենը մեկ օրում իր օգնության հիմնադրամը համալրել է ավելի քան 80 հազար դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել