Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԻՐԱՔ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 27,2010 00:00

Մայքլ Վուդը, որը 2003թ.-ին զբաղեցրել է բրիտանական կառավարության իրավական խորհրդատուի պաշտոնը, հայտարարել է, թե Իրաք ներխուժելը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է եղել: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին: Վուդն ասել է, թե յոթ տարի առաջ էլ նա չէր համաձայնել գլխավոր դատախազի այն գնահատականի հետ, ըստ որի՝ ռազմական ներխուժումն Իրաք օրինական է: Հանձնաժողովը, որը զբաղվում է Իրաքում պատերազմի պատճառների հետաքննությամբ, այս շաբաթ լսելու է նաեւ լորդ Գոդսմիթին, որը 2003-ին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հիշյալ հանձնաժողովը ձեւավորվել է՝ նպատակ ունենալով պարզելու այն պատճառները, որոնք դրդել էին երկրի կառավարությանը մասնակցել իրաքյան պատերազմին: Իսկ վիճակագրության համաձայն, 2003-2009թթ. Իրաքում սպանվել է 179 բրիտանացի զինվոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել