Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔԻՄԻԱԿԱՆ ԱԼԻԻ» ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ՔՐԴԵՐԻՆ

Հունվար 27,2010 00:00

\"\"Իրաքի քրդերը ցնծությամբ են ընդունել այդ երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի զինակից, նրա ոչ հարազատ եղբոր, «Քիմիական Ալի» (նկարում) մականունով ավելի հայտնի Ալի Հասան ալ-Մաջիդին մահապատժի ենթարկելու մասին լուրը: Հալաբջիի քուրդ բնակիչները, որոնք 1988թ.-ին իրաքյան զորքերի կողմից քիմիական հարձակման էին ենթարկվել, երեկ դուրս են եկել փողոցներ՝ այդ իրադարձությունը տոնելու համար: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, իրաքյան Քուրդիստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կավա Մահմուդը հայտարարել է, թե քուրդ ժողովուրդն ու այդ տարածաշրջանի իշխանությունները ողջունում են իրաքցի հազարավոր խաղաղ բնակիչների սպանության մեջ մեղադրվող ալ-Մաջիդի մահապատիժը: Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի ադ-Դաբբագը շեշտել է, թե «Քիմիական Ալին» մահապատժի է ենթարկվել Հալաբջիի բնակիչների հետ հաշվեհարդար տեսնելու եւ այլ հանցագործությունների համար:
Հավելենք, որ «Քիմիական Ալին» դատապարտվել էր չորս մահապատժի եւ կախաղան է հանվել Իրաքի բռնապետի մահապատժից ավելի քան երեք տարի անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել