Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում քրդերը բողոքի ալիք են բարձրացրել

Հունվար 27,2010 00:00

Թուրքիայում Իգդիրի քուրդ քաղաքապետի եւ նրա ութ կուսակից ընկերների ձերբակալություններից հետո քաղաքում շարունակվում է լարվածությունը։ Վկայակոչելով թուրքական «Radikal»-ը՝ news.am-ը փոխանցում է, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Փերվին Բուլդանը Իգդիրում կուսակցության գրասենյակի առաջ հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ՝ հայտարարելով, որ վերջիններս ժողովրդի կամարտահայտությանը պատասխանում են ձեռնաշղթաներով։ Պատգամավորի ելույթից հետո հավաքված քրդերը փորձել են երթ կազմակերպել, սակայն ոստիկանությունը արգելել է, որից հետո հավաքվածները, բաժանվելով խմբերի, քարկոծել են ադրբեջանցիներին պատկանող խանութներն ու տաղավարները։ Քրդերի հետ փողոցներում փայտերով ու մահակներով մարտի մեջ են մտել ազգայնականները։ Ոստիկանությանը հաջողվել է մեծ դժվարությամբ դադարեցնել բախումները եւ ձերբակալել 53 հոգու։ Կան վիրավորներ նաեւ ոստիկանության շարքերում։
news.am-ը հիշեցնում է, որ հունվարի 21-ի առավոտյան թուրքական ժանդարմերիան ձերբակալել է Իգդիրի քուրդ քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մեհմեդ Նուրի Գյունեշին։ Վերջինս մեղադրվում է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) հետ կապեր ունենալու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել