Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցույթ՝ ԶԼՄ-ների եւ կրթօջախների համար

Հունվար 27,2010 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարել են Սփյուռքի լրատվամիջոցների ամենամյա՝ «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» խորագրով մրցույթի մեկնարկի մասին: Սահմանված է չորս անվանակարգ. Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ՝ լավագույն տպագիր լրատվամիջոցին, Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ՝ լավագույն հեռուստաալիքին, Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ՝ լավագույն ռադիոեթերին, Հրանտ Դինքի անվան մրցանակ՝ լավագույն ինտերնետային լրատվամիջոցին: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2010 թվականի մարտի 30-ն է: Այս առթիվ լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասել է. «Մեր պետության՝ Սփյուռքի նկատմամբ քաղաքականության հիմքում անկյունաքարային դեր ունի հայապահպանության խնդիրը: Այս տարի մրցանակաբաշխություն կհայտարարվի երկու ոլորտում՝ լավագույն լրատվամիջոցներ եւ Սփյուռքի լավագույն կրթական օջախ՝ ամենօրյա դպրոցներ եւ մեկօրյա կամ կիրակնօրյա դպրոցներ: Մրցույթին կմասնակցեն Սփյուռքի այն կրթական օջախները, որոնք առնվազն 5 տարի գործում են, եւ որոնց ուսման ծրագրերում ներառված կլինեն ինչպես հայոց լեզուն՝ արեւմտահայերենը կամ արեւելահայերենը, այնպես էլ հայոց պատմությունը»: Մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 30 000 ԱՄՆ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել