Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի ճանապարհները բաց են

Հունվար 27,2010 00:00

Սյունիքում երեկ էլ շարունակում էր ձյուն տեղալ: Հունվարի 25-ից տեղացող ձյան շերտը մարզի բարձրադիր գոտիներում հասնում է 15-30 սմ-ի: Երեւան-Մեղրի մայրուղին թեեւ բաց է եւ երթեւեկելի, բայց ճանապարհի բարձրադիր հատվածներում քամի է եւ մառախուղ, ինչն էլ դժվարություններ է ստեղծում վարորդների համար:
Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի, անցած գիշերվանից մաքրվում է ճանապարհների ձյունը: Սյունիքի ճանապարհները երթեւեկելի են, բայց մարզի ճանշին կազմակերպությունները շարունակում են մաքրման եւ պահպանման աշխատանքները: Սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ անխափան երթեւեկություն ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել