Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատապարտվել է «Ղարաբաղյան օրագրության» համար

Հունվար 27,2010 00:00

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի ավելի քան 500 լրագրող նամակով դիմել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարան՝ դատապարտված լրագրող Էյնուլա Ֆատուլաեւին ազատելու կոչով, գրում է Panorama.am-ը: Ադրբեջանի «Ազատություն» ռ/կ-ն հայտնում է, որ կոմիտեի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչ Խազար Իբրահիմին եւ նրան են հանձնել նամակ-դիմումը: Վերջինս խոստացել է կարճ ժամանակում նամակը հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Նշենք, որ ազերի լրագրող, «ՀպՈսՖվօռ ԸջպՐոՈռՊՋՈվ» եւ «թ՚վՊպսՌՍ ԸջպՐոՈռՊՋՈվ»  թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆատուլաեւը ազատազրկվել է 8,5 տարի ժամկետով՝ Խոջալուի ողբերգական դեպքերը ճշգրտությամբ պատմելու համար: Նա այդ մասին գրել է իր «Ղարաբաղյան օրագրում»: Նա խոստովանել էր, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը Խոջալուի բնակիչներին բաց են թողել հումանիտար միջանցքով. «Հենց Խոջալուի բնակիչների խոսքերով, իրենք, իսկապես, օգտվել են այդ միջանցքից, իսկ այնտեղ գտնվող հայ զինվորները իրենց վրա կրակ չեն բացել»:
Բնականաբար, այս ճշմարտությունը դուր չէր եկել Ադրբեջանի իշխանություններին: Մի շարք միջազգային կազմակերպություններ անվանել են նրան խղճի կալանավոր եւ պահանջում են շուտափույթ ազատում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը այս գործը սկսել է ուսումնասիրել 2008 թ. սեպտեմբերից, արդեն հասել է վերջնական փուլ, հայտարարում է «Ազատություն» ռադիոկայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել