Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԴ-ում գործի քննությունները կարագացվեն

Հունվար 27,2010 00:00

\"\"Եվրոպական դատարան դիմած գանգատների քննությունները կարագացվեն՝ նախորդ օրը Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրամիության գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջանում հատուկ ներկայացուցիչ Վերոնիկա Կոտեկը:
Կոտեկի խոսքերով՝ բողոքների քննարկման գործընթացը կապված է Եվրոդատարանում թիվ 14 ռեֆորմը ուժի մեջ մտնելու հետ: Այժմ բավական մեծացել է Եվրամիության երկրներից ԵԴ ուղարկած գանգատների թիվը: «Յուրաքանչյուր անդամ երկիր պատասխանատվություն է կրում իր երկրի ներսում մարդու իրավունքների ոտնահարման համար: Բողոքները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոտնահարմանը, պետք է հնարավորինս ուսումնասիրվեն, պետք է բարձրացվի դեմոկրատիայի ինստիտուտի դերը, եւ դրանց գործունեության համար պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ»,- ասել է Վերոնիկա Կոտեկը:
Ադրբեջանում, անցյալ տարվա տվյալներով, մարդու իրավունքների ոտնահարման փաստի առնչությամբ պատժվել է 154 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել