Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆԻ ՁԿՆԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ

Հունվար 27,2010 00:00

Սեւանա լճի որորներն արդեն երրորդ օրն է՝ սնվում են Հրազդան գետի մակերես բարձրացած սատկած ձկներով: Օրերս «Արզնու ձոր» կազմակերպության ներկայացուցիչները Հրազդան գետում հայտնաբերել են ձկների զանգվածային ոչնչացում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»: Մեկնելով դեպքի վայր, նրանք տեսել են, որ գետը ծածկված է սատկած ձկներով, ծովախեցգետիններով եւ գորտերով: Դեպքի վայրում նրանք հանդիպել են ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչության ներկայացուցչին: Տեսուչի խոսքերով՝ նախնական ստուգումը ցույց է տվել, որ դեպքի տարածումն ընդգրկում է գետի մոտ 500 մ հատվածը:
«ԷկոԼուրի» հարցմանն ի պատասխան, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայումս Հրազդան գետի ջրի նմուշի եւ սատկած ձկների հետազոտություն է անում: Նրա խոսքերով՝ արդյունքները ցույց կտան, թե ինչ մասշտաբներ է ընդգրկել դեպքը եւ ուրիշ ինչ գերատեսչություններ պետք է ներգրավվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել