Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

50 ՄԻԼԻՈՆՈՎ ԽԱՂԱՏԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

Հունվար 27,2010 00:00

Օրերս Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ստուգումների ընթացքում հայտնաբերել են մի խաղասրահ, որը գործել է առանց պետական գրանցման եւ համապատասխան արտոնագրի: Խոսքը «Էտոս ակումբ կոոպերատիվին» պատկանող խաղասրահի մասին է, որը գործել է Աշտարակ քաղաքում: Ստուգման պահին խաղասրահում եղել է 5 խաղային ապարատ, որոնք գործել են ոչ միայն առանց լիցենզիայի, այլ նաեւ առանց ՀԴՄ-ի: Հարկայինի աշխատակիցները տեղում արձանագրություն են կազմել եւ կազմակերպությանը 25 մլն դրամի չափով տուգանել: Ինչպես «Առավոտին» հայտնեցին Պետեկամուտների կոմիտեից, այդ խաղատունը վերջին 1 տարվա ընթացքում տուգանվում է արդեն երկրորդ անգամ: Առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն ծավալելու համար «Էտոս ակումբ կոոպերատիվը» արդեն մեկ անգամ 25 մլն դրամով տուգանված է եղել, բայց, փաստորեն, շարունակել է իր բիզնեսը:
 Երեկ Պետեկամուտների կոմիտեն նաեւ բռնել է Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթի մի ուղեւորի, որը փորձել է Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրել 3 կգ-ից ավելի թանկարժեք ժամացույցներ, շղթաներ ու մեխանիզմներ: Կոմիտեի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ուղեւորի՝ Գագիկ Պողոսյանի ուղեբեռում հայտնաբերված իրերի ապրանքագիտական փորձաքննությունից պարզվել է, որ մաքսանենգ ապրանքի մի մասը ոսկի է, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիոն դրամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել