Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԹՈՒՐՔ՝ ՆԱՏՕ-ՈՒՄ

Հունվար 27,2010 00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել թուրք դիվանագետ Հուսեյն Դիրիոզը: Այդ մասին երեկ հաղորդել է CNN-Turk-ը: Ըստ աղբյուրի, Դիրիոզն այս պահին պաշտոն է զբաղեցնում Թուրքիայի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնում: Թուրքական պարբերականի փոխանցմամբ, բացի Դիրիոզից, այդ պաշտոնին հավակնում է եւս չորս թուրք դիվանագետ: Նշվում է նաեւ, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական համակարգողի պաշտոնում էլ կարող է նշանակվել Թուրքիայի ԱԳ նախկին նախարար եւ խորհրդարանի խոսնակ Հիքմեթ Չետինը: Աղբյուրը հիշեցնում է, որ ժամանակին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ադերս Ֆոգ Ռասմուսսենի թեկնածությունը հաստատելու համար ՆԱՏՕ-ն ստիպված էր եղել երկար բանակցել եւ համոզել Անկարային այդ թեկնածության դեմ չքվեարկելու համար: Թուրքիան դժգոհ էր եղել Ռասմուսսենի նշանակումից, ում մահմեդական աշխարհում գրեթե համարում են  հակաիսլամիստ: Բայց միայն այն բանից հետո, երբ Թուրքիային խոստացվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալներից մեկի պաշտոնում կնշանակվի հենց Թուրքիայի ներկայացուցիչը, Անկարան տեղի էր տվել ու փոխել էր Ռասմուսսենի թեկնածության վրա  վետո դնելու իր մտադրությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մեվլյութ Չավուշօղլուն ընտրվեց ԵԽԽՎ նախագահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել