Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՔԼԻՆԹՈՆ ԶՐՈՒՅՑ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ

Հունվար 27,2010 00:00

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց չեն ունեցել: Այդ մասին «news.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության տարածած տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ըստ հեռուստաալիքի՝ Քլինթոն-Նալբանդյան հեռախոսազրույցի մասին լուրը տեղադրվել է պետքարտուղարության պաշտոնական կայքում:
«Երկիր-մեդիան» նշել էր նաեւ, որ հեռախոսազրույցի փաստը հաստատել է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմ Նիքնալթը՝ նշելով, որ խոսակցությունը երկու պաշտոնյաների միջեւ կրել է մասնավոր բնույթ: Ավելի ուշ, սակայն, հեռախոսազրույցի փաստը հերքել էր նաեւ ԱՄՆ դեսպանատան մամուլի հետ կապերի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Քլինթոնը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, եւ վերջինս իր դժգոհությունն էր հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել